shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում մարզի գյուղերից մեկի գյուղապետը ահազանգել է տարածքային ոստիկանության բաժին և հայտնել, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմում երեխա կա կախված:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Ի. Մ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով իրենց տանը կից անասնագոմի առաստաղից հակի թելով կախվել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: