Երեկ՝ հունվարի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 18 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան միջանցքում՝ պատի վրա բացված անցքից, կապած պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն տան բնակիչ, 51-ամյա Սմբատ Կ.-ն: Կայքի տեղեկութուններով՝ նրան հայտնաբերել է մայրը՝ 70-ամյա Գ. Բ.-ն, ով փորձել է փրկել տղայի կյանքը, սակայն նա արդեն մահացած է եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ծոծրակի հատվածում առկա են պարանի ձգվելուն բնորոշ ճզմված արնազեղված հետքեր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: