Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Արևաշատ գյուղի տներից մեկում կնոջ դի կա կախված:

 

 

Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների՝ Ն. Սողոյանը Վրաստանի քաղաքացի է և այսօր եկել է նշված գյուղի Սասունցի Դավիթի թիվ 5 տուն և ընտանիքի անդամները ինչ-որ տեղ մեկնելուց հետո վերադարձել են ու կնոջը հայտնաբերել կախված: Թե ինչն է եղել այդ քայլին դիմելու պատճառը, հայտնի չէ. և՛ տան տերերն են անակնկալի եկել, և՛ հարևանները:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: