shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը' խմբի հրամանատար Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը' Մարգարիտա Մանուկյանի գլխավորությամբ:

 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի և նույն բաժնի Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը:

 

Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ' ձորակում, հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Ա.Կ-ի դին:

 

Այս պահին դեպքի վայրում աշխատում է դատական բժիշկը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Արտաշես Մայիլյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: