Երեկ՝ մարտի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում Դավիթաշենի կամրջի տակ ժայռաբեկորներին քաղաքացու դի կա:
Պարզվել է որ մահացածը Երևան քաղաքի Տրոյայի փողոցի բնակիչ 22-ամյա Զ. Լ.-ն է, ով ծնունդով Ջավախքից էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա սովորում Հայաստանի պետական ճարտարագիտական համալասարանի 4-րդ կուրսում և դասերից հետո աշխատում էր Երևանում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ'ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ ինքնասպանություն գործելուց առաջ նա տանուլ է տվել խոշոր գումար և այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ կպարզվի քննության ընթացքում:
Մանրամասն' այստեղ: