Այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել: 

Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ընթերականների ներկայությամբ նրա տաբատի գրպանում հայտնաբերել են Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակիչ, 23-ամյա Գեղամ. Ն.ի անվամբ անձնագիր: Փաստի առթիվ ավագ քննիչ Խ. Բալասանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք անձնագրում հանդիսացող քաղաքացին է:

Մանրամասն` shamshyan.com-ում