Shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ մարտի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Մասոյանն էր։

 

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։