Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։00-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գարիկ Միսկարյանն էր, ով ինքնասպանություն գործելու եղանակով իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից։
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։