Այսօր՝ հունիսի 29-ին, հեռուստահաղորդավար Վահե Խանամիրյանը աշխատանքի գալու ճանապարհին նկատել է, որ մի տղամարդ փորձում է ինքնասպանության նպատակով ցած նետվել Դավիթաշենի կամրջից։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հեռուստահաղորդավարը, իջնելով ավտոմեքենայից, մոտենում է տղամարդուն և կարողանում է նրան բռնել, ինչից հետո մի քանի քաղաքացիների օգնությամբ կանխվում է ինքնասպանությունը։