Նոյեմբերի 30-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի վրա քաղաքացին անցել է արգելապատնեշը և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

 

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 1972 թ. ծնված Ժ. Գ.-ի ինքնասպանության փորձը, ում տեղափոխել են «Նորք» հոգեբուժական կենտրոն:

 

Դեպքի վայրում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն: