Նոյեմբերի 2-ին, ժամը 21:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ավելի ուշ՝ նոյեմբերի 3-ին, ժամը 03:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին կրկին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։