Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 11:00-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ երիտասարդ մի կին ինքնասպանություն գործելու նպատակով, փորձում է Կիևյան կամուրջից ցած նետվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը' Կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահներ Կարեն Հովակիմյանն ու Լյուդվիկ Վարդանյանը , ռադիոկապով կապնվում են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայակ գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Ավետիք Բազիկյանի և տեսուչ Միհրան Միրզոյանի հետ, ովքեր այդ պահին ծառայություն էին կատարում Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկում:
Հասնելով Կիևան կամրջի մոտ ՃՈ տեսուչները մոտ մեկ ժամ բանակցություններ վարելով այդ կնոջ հետ, նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Մանրամասները՝ այստեղ: