Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 11-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբն ու ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի աշխատակիցները քիչ առաջ կարողացան կանխել մի կնոջ ինքնասպանության փորձ:

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներն ահազանգել էին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ մի կին փորձում է իրեն ցած նետել Կիևյան կամրջից՝ պատճառաբանելով, որ հոգնել է ամեն ինչից:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանների կողմից փրկված կինը Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող 49-ամյա Ի. Պ.-ն է:

Մանրամասները՝ այստեղ