Սեպտեմբերի 7-ին, ժամը 00։17-ին Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Պարզվել է, որ քաղաքացին (արական սեռի) ցանկացել է ինքնասպանություն գործել։
Դեպքի վայրում են գտնվել Կենտրոնի ոստիկանության բաժնի աշխատակիցները, ովքեր քաղաքացուն ուղեկցել են ոստիկանության բաժին։