Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 25 տարեկան երիտասարդ փորձել է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւանի Կիեւյան կամրջից, սակայն քաղաքացիները կանխել են ինքնասպանության փորձը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Դեպքի վայրում է գտնվել նաեւ ՃԿԱԿ «911» ծառայության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ով 1990 թ. ծնված Ա. Ա.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: