ՀՀ Արմավիրի մարզում 25-ամյա տղան «Կարմիր կամրջից» նետվել է ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ դեպքի պասին ահազանգը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել է այսօր' ժամը 05։30-ի սահմաններում։ Նշվել է, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածք, որտեղ հայտնաբերվել է դի։

«Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Լյուդվիգ Հ․-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կամրջից նետվել է»,–գրում է կայքը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև տղայի բջջային հեռախոսը։ Կայքի տեղեկություններով' երիտասարդը հեռախոսում երկտող է թողել , որ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրեն։

Կայքը նաև հայտնում է, որ երիտասարդը վերջերս է վերադարձել Եվրոպայից։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։