Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ հուլիսի 27-ին, Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը։

shamshyan.com-ի տվյալներով՝ ինքնասպանություն գործած տղամարդը Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Վ. Ղ.-ն էր։

Նա աշխատեցնում էր Երևանում գործող CPS բենզալցակայաններից մեկը։