Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել, հայտնում է «Ինֆոտեկա 24»-ը: Ազգությամբ ադրբեջանցի 32-ամյա Ակշին Հուսեյնովը սպանել է իր 26-ամյա սիրելիին և տեսանյութ նկարահանել նրա դիակի հետ:

Համացանցում տեղադրված տեսագրության մեջ նա զայրույթով խոստովանել է իր ընկերուհու սպանությունը, խոսել իրենց հարաբերությունների մասին և հայտարարել, որ  կխեղի նրա եղբորը և կսպանի, ապա ինքնասպան կլինի: Բայց, չնայած այդ ամենին, նա իրեն անվանել է «ադեկվատ»:

«Ես սթափ եմ: Ես չգիտեմ, թե ինչ է պատահել ինձ հետ: Սպանել եմ նրան, որովհետև մի քանի անգամ խփեցի և հասկացա, որ մահացել է, հետդարձ չկա»,- ասել է Հուսեյնովը։

Դրանից հետո ադրբեջանցին գնացել է Կուրգանինսկի շրջանի Նովոալեկսեևսկայա գյուղ և սպանել աղջկա 9-ամյա եղբորը:

Հանցանքի վայրում աշխատում են քննիչները և քրեագետները: