Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ հունիսի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ավան թաղամասի Աճառյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում հաշվառված 40-ամյա տղամարդը, պտուտակահանով հարվածներ հասցնելով 58-ամյա հորեղբոր գլխին ու մարմնի տարբեր մասերին, փորձել է սպանել նրան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 20.30-ին 40-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով: