![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/232218.png&w=300&h=200&mt=1601033887)
Նիժնի Նովգորոդի մարզում՝ Բոր քաղաքում, տղամարդը միևնույն օրը սպանել է 9-ամյա մի աղջկա և 46-ամյա մի կնոջ։ Կասկածյալը 1986 թվականին ծնված տղամարդ է։ Ինչպես հայտնում է իրավապահ մարմինների մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 24-ին մի տղամարդ վիճաբանել է տեղի բնակչուհու հետ, ծեծել նրան և մուրճով հարվածել գլխին։ Ավելի ուշ նա հանդիպել է իր նախկին զուգընկերուհու դստերը, տարել ամայի տեղ և խեղդել նրան։ Նախօրեին Բորսկի շրջանի Նեկլյուդովո գյուղի ամայի վայրում հայտնաբերվել էր առանձնակի դաժանությամբ սպանված 9-ամյա աղջկա դի: Հայտնվում էր, որ նա ժամը 17-ի սահմաններում դպրոցից վերադառնալիս էջել էր կանգառում և անհետացել։ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել «Անչափահասի սպանություն» հոդվածով: Կասկածյալը ձերբակալված է։ Ընթանում է նախաքննություն։
![](https://lurer.com/disc/25-09-20/c5bbc251062b4aedc0b13e7a2ddba22d.jpg)
![](https://lurer.com/disc/25-09-20/d7a7efca191197e276c7652c11614531.jpg)
![](https://lurer.com/disc/25-09-20/948f94d5d6c96ba3dfb78c74fed3a879.jpg)
![](https://lurer.com/disc/25-09-20/cafa97cc9a167a5517695dd3fb71be21.jpg)