Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, նշված ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով, գրում է shamshyan.com-ը։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 48-ամյա Ն. Վ․-ն, օրեր առաջ իր բնակության վայրի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը անառակաբոր գործողություններ է կատարել 9-ամյա տղա երեխայի նկատմամբ։
Տարածքի ոստիկանները երեխայի մորը հրավիրել են ոստիկանության բաժին, նա կատարվածի մասին արդեն հաղորդում է ներկայացրել։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ անառակաբարո գործողությունների կասկածանքով որոնվող տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։