SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ հայտնաբերել են դեկտեմբերի 13-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարող տղամարդուն։

Նա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 68-ամյա Յուրա Գ.-ն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այնուհետև ստորագրությամբ ազատ է արձակվել։