Պերմսկի շրջանում ձերբակալվել է Կորմովիշյե գյուղի բնակիչը, ով մեղադրվում է հղի կնոջ և 3-ամյա որդու սպանության մեջ: Այս մասին հայտնում է URA.RU-ն:
Տղամարդը սպանել է 24-ամյա կնոջը և որդուն, նաև փորձել է հանցագործությունը թաքցնել՝ վառելով տունը, որում ապրել են: Նշվում է, որ տղամարդն իմացել է կնոջ հղի լինելու մասին:
Հարևանների ահազանգով դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են դուռը և շեմին հայտնաբերել են արյունոտված շապիկով տղամարդուն: Երեխայի և կնոջ դիակները հայտնաբերվել են սենյակում՝ բազմոցի վրա:
Ենթադրվում է, որ տղամարդը չի կարողացել վճարել պարտքերը, և ընտանիքը ստիպված է եղել տնից տուն տեղափոխվել՝ թաքնվելով պարտատերերից: Նրանք Կորմովիշյե գյուղ էին տեղափոխվել մի քանի օր առաջ: