Իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել ԱՄՆ Լուիզիանա նահանգի 32-ամյա բնակչին, որը սպանել է հորը և դանակով վնասվածքներ պատճառել մորը: Այս մասին հայտնում է The New York Daily News-ը:
Նշվում է, որ տղամարդը ծնողների վրա հարձակվել է, երբ նրանք տանն արագ սննդի ցանցից սնունդ են պատվիրել միայն իրենց համար՝ նրա համար ոչինչ չպատվիրելով:
Ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Ֆորտունատոն նշել է, որ Ռոնալդու Պրիտչետուին մեղադրանքներ են առաջադրվել սպանության, սպանության փորձի և տրանսպորտային միջոցի գողության համար:
Հանցագործի մայրը ողջ է մնացել հարձակումից հետո: Բժշկական կենտրոնի ներկայացուցիչը նշել է, որ կինը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և այժմ արդեն դուրս է գրվել: