Երեկ՝ Երևանում, թիվ 44 համարի երթուղայինում արտակարգ դեպք է գրանցվել: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը երթուղայինում դանակով փորձել է վնասել երթուղային ավտոբուսի վարորդին եւ ուղևորներին:
Տղամարդը դանակով հարձակվել է վարորդի վրա այն բանից հետո, երբ վերջինս հարբած ուղևորից պահանջել է իջնել երթուղայինից, վերջինս էլ բորբոքվել է, հանել դանակն ու փորձել վնասել վարորդին և ուղևորներին:
Մարդկանց հաջողվել է զինված տղամարդուն իջեցնել ավտոբուսից: Տուժածներ չկան: