ՌԴ ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայի մետրոյի «Կրասնոպրեսնենսկայա» կայարանում աղջկա վրա դանակով հարձակում գործած տղամարդուն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ տղամարդը դանակը պահել է 22-ամյա աղջկա պարանոցին և ուժի գործադրմամբ ու սպառնալիքներով նրան տարել դեպի մետրոյի հասարակական զուգարան: Բարեբախտաբար, հանցագործի գործողությունները գրավել են հոգատար քաղաքացիների ուշադրությունը, ովքեր օգնել են աղջկան ազատվել տղամարդու ճանկերից:
Րոպեներ անց ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին և տեղափոխել նրան ոստիկանական բաժանմունք: Նշվում է, որ նա չի կարողացել բացատրել իր արարքի պատճառը, միայն ասել է, որ այդ կերպ փորձել է ծանոթանալ տուժողի հետ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: