Ստամբուլում դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա, РИА Новости-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Բեշիկթաշ շրջանում, այն արձանագրել է անվտանգության տեսախցիկը:
«Տուժածներին ուղարկել են հիվանդանոց, նրանց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում», – ասել է գործակալության աղբյուրը:
Նախնական տվյալներով` հարձակվողն աղբահավաք Հասան Հուսեյն Յ.-ն է։