Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում մի մարդ փորձել է դանակահարել ոստիկանին, հայտնում են լրատվամիջոցները: Նախնական տվյալներով՝ նա գնդակահարվել է: Այլ մանրամասներ դեռ չկան:
Ավելի վաղ Նիցցայում՝ Նոտր Դամ եկեղեցում, անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Երեք մարդ սպանվել է, մի քանիսը վիրավորվել են: Ըստ Reuters- ի՝ մեկ կին գլխատվել է: