Գերմանիայում գնացքի վրա դանակով հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Չորեքշաբթի՝ հունվարի 25-ին, DPA գործակալությանը հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները։
Ինչպես գրում է Bild թերթը, գնացքը Քիլից գնում էր Համբուրգ։ Հարձակումը կարող էր տեղի ունենալ կա՛մ գնացքում, կա՛մ Բրոկշտեդտի երկաթուղային կայարանում: Մինչ ժամանելը տղամարդը հարձակվել է ուղեւորների վրա՝ վիրավորելով նրանցից մի քանիսին։
Այս պահին դեպքի վայրում են ոստիկանությունը և շտապօգնությունը, կայարանի տարածքը շրջափակված է։ Հանցագործը, ամենայն հավանականությամբ, ձերբակալվել է։