Անհայտ անձը զինված հարձակում է գործել գերմանական Ֆարնհայմ քաղաքի կինոթատրոնում՝ կրակ բացելով այցելուների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, տեղի լրատվամիջոցները հայտնում են 20-ից 50 մարդու վիրավորվելու մասին: Տեղեկացվում է, որ անձը պատանդներ է վերցրել կինոթատրոնում: Ոստիկան ությունը շրջափակել է կինոթատրոնի շենքը: