Անհայտ տղամարդը Վաշինգտոնի հյուսիս-արևելյան շրջանում (ԱՄՆ) ատրճանակից կրակ է բացել կանգառում կանգնած մարդկանց ուղղությամբ։

 

Միջադեպի հետևանքով 3 տղամարդ և 60-ամյա մի կին վիրավորվել են։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Տղամարդկանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

 

Հարձակվողը ձերբակալվել է, սակայն արարքի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։