KTLA.com կայքի փոխանցմամբ ԱՄՆ Գլենդել քաղաքի հայկական «Արարատ» ռեստորանի մոտ շաբաթ օրը կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով 1 անձ սպանվել է, եւս 1–ը՝ վիրավորվել։
Նշվում է, որ սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է եղել։ Տուժածը թեթեւ վնասվածքներ է ստացել։
Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունն ու տեղի ունեցածի դրդապատճառները։
«Նախաքննական մարմինն այժմ հարցաքննում է մարդկանց, որոնք հավաքված են եղել այդ օրը «Արարատ» ռեստորանում։ Այնտեղ ավելի քան 100 մարդ է եղել եւ պետք է հարցաքննել նրանցից յուրաքանչյուրին»,– կայքին հայտնել են ոստիկանությունից։
Նշենք, որ «Արարատ» ռեստորանի ղեկավարությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ տեղի ունեցածը որեւէ կապ չունի ռեստորանի եւ իրենց հաճախորդների հետ։