Հիսինգեն կղզում գտնվող շվեդական Գոտենբուրգ քաղաքի ռեստորաններից մեկում անհայտ անձինք կրակ են բացել: Այս մասին հաղորդում է Express-ը:

 

Միջադեպի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս ութ հոգի վիրավորվել է:

 

Ականատեսների խոսքով' Կալաշնիկով ինքնաձիգներով տղամարդիկ ներխուժել են ռեստորան ֆուտբոլային խաղի հեռարձակման ժամանակ:

 

Նշվում է, որ այդ հանցագործությունը, ամենայն հավանականությամբ, կապված է շրջանում հանցավոր գործունեության ակտիվացման հետ և ահաբեկչական գործողություն չէ: