ՌԴ Կրիմսկում (Կրասնոդարի երկրամաս) նոյեմբերի 24-ին «Սլավյանսկի» առևտրի կենտրոնի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել են ականատեսները։

Նրանք նկարահանել են, թե ինչպես է զինված տղամարդը նշան բռնում և կրակում։ Տուժածը պառկած է մայթի վրա, ենթադրաբար արդեն վիրավոր է։ Դրանից հետո հարձակվողը կրկին կրակում է նրա վրա։

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով երկու մարդ է զոհվել, զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է, հայտնում է ՌԻԱ Նովոստիիի աղբյուրը։

«Իզվեստիա»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ զինված տղամարդը հետո ինքնասպան է եղել։