Ինչպես հայտնում է itar-tass-ը՝ Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում սկսվել են ռազմական գործողություններ, կրակում են խաղաղ բնակչության վրա: Այս մասին հայտնում է Դոնեցկի Ժողովրդական հանրապետության կառավարության անդամ Դենիս Պուշլինը:

 

«Մարիուպոլում ռազմական գործողություններ են ընթանում: Ենթադրվում է, որ ազգային գվարդիայի զորքերն են կրակ բացել խաղաղ բնակչության ուղղությամբ»,- հայտնել է Պուշլինը:

 

Ըստ քաղաքի լրատվական աղբյուրի հաղորդման՝ կրակոցներ են գրանցվել նաև ազգային գվարդիայի զինվորական բաժանմունքում։ Ականատեսների խոսքով' ինչ-որ մարդիկ փորձում են գրավել քաղաքային ոստիկանության և զինվորական բաժանմունքները։

 

Հաղորդվում է նաև ռազմական գործողությունների ընթացքում Russia Today-ի լրագրողներից մեկի վիրավորվելու մասին:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014 թվականի մայիսի 6-ին Մարիուպոլ քաղաքում զինված ջոկատները, որոնք ենթարկվում են Կիևի իշխանություններին, քաղաքային խորհրդի շենքի վրա հարձակման ժամանակ օգտագործել են անհայտ տեսակի քիմիական զենք: