Կիրակի՝ գիշերը, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմանում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուր փողոցում մտել է «Երևան Սիթիի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ դիմակավորված ու նռակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։