Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը գազային ատրճանակով մտել է Արշակունյաց պողոտայի՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի բանկերից մեկի մասնաճյուղ և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել մի կապոց գումար, գրում է shamshyan.com-ը։

 
 

Տեղում անվտանգության աշխատակիցները, քաղաքացիներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են այդ քաղաքացուն․ նա տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Երևանի գնդի պարեկները․ նրանք սահմանազատել են տարածքը։  

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկության՝ հափնշտակված գումարն անցնւմ է 100 մլն դրամից, սակայն վերջնական գումարի չափը պարզվում է։