Այսօր՝ օգոստոսի 5-ին, դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 72-ամյա Մ․ Ս․-ից, ով հայտնել է, որ 2 դիմակավորված անձինք՝ զինված ատրճանակով, «Վահագնի» թաղամասում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում հարձակվել են իր վրա, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը, հափշտակել թանկարժեք խմիչքներ, ապա երկաթյա պահարանից հափշտակել գումար և այլ իրեր։ Հայտնում է shamshyan.com-ը։