Երեկ՝ հուլիսի 3-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր։ Դատարան Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափաման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի քաղաքի Նորքի 9-րդ զանգված բնակիչ, 24-ամյա Էդգար Կարապետյանի և Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 48-ամյա Ալբերտ Տոնոյանի նկատմամբ, գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արմեն Բեկթաշյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավավարեց քննիչի միջնորդությունը և որպես խափանման միջոց նշված անձանց նկատմամբ որոշում կայացրեց երկամսյա կալանավորում, որից հետո նշված անձինք տեղափոխվեցին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 30-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները թարմ հետքերով վնասազերծել էին ավազակային հարձակում կատարած անձանց։
Մանրամասները կարդացեք այստեղ: