«Այդ ինչպե՞ս է թուրքական կործանիչը Հայաստանի տարածքում ինքնաթիռ խոցում, եթե հակաօդային պաշտպանության միասնական այդ համակարգը հայկական կողմին չի զրկել ինքնուրույնությունից, եթե, համաձայն պայմանագրի, կարող էր օգտագործել «ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները' ընդհուպ մինչեւ միջուկային զենքի կիրառում»: Նույնիսկ իր տարածքում գտնվելու դեպքում, եթե գտնվում է այնպիսի հեռավորության վրա, որ կարող էր հարվածել ՀԱՊԿ-ի անդամ երկրին, միասնական ՀՕՊ համակարգը պետք է գործեր:
Ամբողջովին չփորձենք խորանալ նշված համակարգի շրջանակներում հայկական կողմի իրավունքներին՝ հուսալով, որ այդ թեման առանձին ուշադրության կարժանանա համապատասխան մասնագետների կողմից: Փաստ է՝ թուրքական կործանիչը Հայաստանի երկնքում ինքնաթիռ է խոցել: Մենք այսօր միայն բարձրացնում ենք տրամաբանական հարցը՝ ՀՀ ՊՆ-ն այն ժամանակ ճի՞շտ
պարզաբանում է կատարել, թե՞ իրավացի էին նրանք, ովքեր պնդում էին, որ գործնականում, այլ ոչ թե թղթի վրա, ղեկավարումն իրականացնելու է Ռուսաստանը եւ ինքնուրույն է որոշելու՝ ումից պաշտպանվել, ումից՝ ոչ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: