Հունիսի 30-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները թարմ հետքերով վնասազերծել են ավազակային հարձակում կատարած անձանց։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հունիսի 30-ին՝ գիշերը ժամը 01։10-ի սահմաններում, դիմակավորված 3 անձինք, զինված ներս են մտել Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 48-ամյա Խաչիկ Պողոսյանի տուն և զենքի գործադրմամբ այնտեղից հափշտակել 1 միլիոն 7 հարյուր հազար դրամ և 1 զույգ ադամանդե քարերով ոսկյա ականջօղեր։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավազակային հարձակմամբ ժամանած դիմակավորված հանցագործների կողմից կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով նշված տանից Արարատի հիվանդանոց է տեղափոխվել Խ. Պողոսյանի որդին՝ 22-ամյա Տարոն Պողոսյանը, ով վնասվածք է ստացել որովայնի ձախ կողմնային պատի մասում։

Մինչ ավազակային հարձակում կատարողները գողոնով վերադառնում էին Երևան, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացվում են օպերատիվ տեղեկություններ, որ ավազակային հարձակում կատարող անձինք Opel Vectra մակնիշի 235 ԼD 61 համարանիշի ավտոմեքենայով գալիս են դեպի Երևանի կողմ։ Արդեն Երևան քաղաքում՝ Դավիթ-Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկում ոստիկանության աշխատակիցները կարողանում են մինչ ատամները զինված ավազակային հարձակում կատարած անձանց պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել և բերման ենթարկել քրեական հետախուզության գլխավոր վարչություն։

Մանրամասները՝ այստեղ։