SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի՝ ավազակային հարձակում հատկանիշներով։
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, գիշերը ժամը 04։00-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 25/1 հասցեում գտնվող «Ֆաստ Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ում դիմակավորված ու զինված անձինք հարձակվել են աշխատակցի վրա, երկաթա լինգով հարվածել ու կոտրել ապակին և զենքի սպառնալիքով գումար են պահանջում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 04։00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, մուտք է գործել նշված «Ֆաստ Կրեդիտ» ընկերության տարածք, մոտեցել դրամարկղի մոտ, այնուհետև դեպի ետնամաս նայող պատուհանի փեղկը բացել է, որից հետո մեկ այլ դիմակավորված անձ հրազենը պահել է դրամարկղի ուղղությամբ գտնվող աշխատակցի վրա, իսկ ներսում գտնվող մյուս դիմակավորվածը փորձ է կոտրել դրամարկղի զրահապատ ապակին։
Նրանք իրենց գործն ավարտին չեն կարողացել հասցնել, քանի որ ներսում ծառայություն կատարող Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի հետ միացված անվտանգության համակարգի ձայնային ազդանշանի կոճակը Ոստիկանության ծառայողը հասցրել է սեղմել և դա նկատելով՝ դիմել են փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: