Դեկտեմբերի 22-ին կողոպուտ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է բերվել նաև Պետական պահանության գլխավոր վարչության «Յակիր» շունը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք դեմքները բժշկական դիմակով փակած մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձանց ինքննությոնը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հաշվապահությունից հափշտակվել է մոտ 15 միլիոն դրամ։