Այսօր՝ առավոտյան դիմակավորված և զինված անհայտ անձը, մտել է Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել: Հանցագործն ավտոմատն ուղղել է խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա: Պահանջված գումարը չստանալով՝ կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունից հայտնեցին՝ «ահազանգ ենք ստացել, որ կրակոցներ են հնչել, ավազակություն է կատարվել: Դեպքի վայր են մեկնել համապատասխան ծառայությունները: Պարզվել է, որ տեղի է ունեցել ավազակային հարձակում»:

 

Այս պահին ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ կատարվածը բացահայտելու ուղղությամբ:

 

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Ոստիկանները խանութի ներսում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 3 կրակված պարկուճ, ինչպես նաև կրակոցի արդյունքում վնասված հետքեր։