Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հուլիսի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 10-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Փափազյան փողոցի 8/5 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի ժամանակ նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ նշված վայրում գործող ավտոլվացման կետի դիմաց Երևանի բնակիչ 23-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով իր ընկեր՝ Երևանի բնակիչ 22-ամյա Վլադ Բ․-ի հետ, ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով վիճաբանել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ, որի ժամանակ հարվածներ են հասցրել միմյանց, որից հետո Վլադ Բ․-ն իր մոտ եղած ատրճանակով մեկ անգամ կրակ է արձակել և հեռացել են:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վլադ Բ․-ի և Ալեքսանդր Ա․-ի հետ եղել է նաև Երևանի բնակիչ 22-ամյա Արտակ Ք․-ն՝ իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։