Ֆրանսիայում ձերբակալվել է տղամարդ, ով այսօր առավոտյան Փարիզի հարավում ոստիկանության վրա կրակ է բացել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով RTL ռադիոկայանին:

 

Փարիզի փողոցներում կրակոցները հնչել են տեղական ժամանակով մոտ 08.06-ին: Տղամարդը կրակ է բացել ավտոմատ զենքից ոստիկանների ուղղությամբ: Վնասվածք է ստացել ոստիկաններից մեկը:

 

Ըստ ռադիոկայանի՝ Ֆրանսիայի ոստիկանությունն այս միջադեպը չի կապում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա իրականացրած հարձակման հետ: