aravot.am-ը Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներից տեղեկացավ, որ հոկտեմբերի 23-ին մինչեւ կեսօր եւ կեսօրից հետո ադրբեջանական զինուժը գնդակոծել է դեպի Բերդ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը, որտեղ նախօրեին ադրբեջանական գնդակոծության հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել ժամկետային 3 զինծառայող:

 

Դեռեւս փակ է Իջեւան-Բերդ ավտոճանապարհը, երթեւեկությունը կատարվում է Տավուշի մարզկենտրոնից Բերդ տանող շրջանցիկ, Գանձաքար գյուղով ձգվող ճանապարհով: Հոկտեմբերի 23-ին զինվորականները եղել են Վազաշենի տարածքում, ուսումնասիրել ադրբեջանական գնդակոծության թիրախ հանդիսացած ճանապարհահատվածը տեղափոխելու, այն անվտանգ տեղանքով անցկացնելու հնարավորությունը: Վազաշենի բնակիչներն ասացին, որ ճանապարհի այդ հատվածը տեղափոխելուց հետո ոչ ամբողջությամբ, սակայն 90 տոկոսով կարելի է ապահովել երթեւեկության անվտանգությունը: