Գիշերն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում համեմատաբար հանգիստ է անցել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։
«Կեսգիշերից հետո կրակոցներ չեն եղել։ 23։00-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածում են կրակել։ Բարեբախտաբար գյուղից տուժածներ չկան»,- ասաց մեր զրուցակիցը հավելելով, որ լավ էր այնպիսի ժամանակ էր, երբ բոլորն արդեն իրենց տներում էին:
Նա նաև հավելեց, որ սպասում են խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների ժամանմանը։