Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։
Այդ մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը։
«Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակել է այսօր առավոտյան՝ 8։30 - 9։00-ի սահմաններում։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Մեր տղաները կարողացել են պատասխան կրակով լռեցնել թշնամուն։ Այս պահի դրությամբ՝ կրակոցներ չկան»,–նշեց Կուտականի գյուղապետը։
Նրա խոսքով, համայնքի բնակիչների շուրջ 1-2 տոկոսն է այժմ մնացել գյուղում։
«Ընդհանուր առմամբ, 132 բնակչից ընդամենը 18-20 հոգին է մնացել գյուղում։ Մեծ մասը տարհանվել է, երեխաներ նույնպես չկան»,-եզրափակեց Թովմասյանը։
Արա Ալոյան