ՌԴ քննիչները չեն բացառում, որ ազգությամբ հայ գործարար Վաչիկ Աբգարյանի մահվան պատճառ կարող էին լինել նրա բիզնեսի հետ կապված խնդիրները: Այս մասին գրում է life.ru-ն:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները միմյանցից տրամագծորեն տարբեր ձեւերով են ներկայացնում հայ գործարարի սպանությունը:
Ինչպես հաղորդում է Российский Диалог-ը, գործարարի սպանության ամենահավանական վարկածն այս պահին դիտարկվում է պատվիրված սպանութունը: Առավոտյան ժամը 8.00-ին ոստիկանությունում տեղեկություն է ստացվել այն մասին, որ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել մի տղամարդու ուղղությամբ և փախուստի դիմել:
Հետաքրքրական է, որ ռուսական TASS-ը, հենվելով իր աղբյուրի վրա, գրել է, որ խոսքն ինքնասպանության մասին է. աշխատանքի վայր ժամանած Վաչիկ Աբգարյանը դուրս է եկել մեքենայից, որը վարել է նրա որդին, շրջանցել է շինությունն ու կրակել սրտին։
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, հայ գործարարն այսօր տևական ժամանակ եղել է իր աշխատասենյակում, երկար ժամանակ խոսել է հեռախոսով, որից հետո լսվել է կրակոցի ձայն:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ հայազգի գործարարը վերջին շրջանում ընկերության գործադիր տնօրենի հետ ունեցել է ոչ մայն անձնական, այլ նաև ընտանեկան խնդիրներ: